Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգ — Tesakan
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգ
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգը:
2.Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը (այսուհետ` տեխնիկական զննություն) իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում (այսուհետ` տեխնիկական զննության կայան)` տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ:
3.Տեխնիկական զննությունն իրականացվում է վճարովի հիմունքով` օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնով։
II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
4.Տեխնիկական զննության հիմնական նպատակներն են`
1) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերի, կանոնների, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին, ինչպես նաև վնասակար նյութերի մթնոլորտ արտանետման տեխնիկական նորմատիվներին տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և կահավորանքի համապատասխանության ապահովումը.
2) շահագործման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների կառուցվածքում ինքնակամ և երթևեկության անվտանգությանն սպառնացող փոփոխությունների կատարման կանխումը.
3) տեխնիկական զննության անցկացման արդյունքների մասին համապատասխան կառավարման մարմիններում տեղեկատվական բազայի վարումը` նրանց կողմից սահմանվող կարգով:
5.Տրանսպորտային միջոցները ենթակա են տեխնիկական զննության՝ օրենքով սահմանված պարբերականությամբ:
6.Տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչև նախորդ տեխնիկական զննությամբ տրամադրված արատորոշման քարտում նշված ամսվա վերջին օրը:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7.Տեխնիկական զննություն անցկացնելու համար տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը տեխնիկական զննության կայան է ներկայացնում տրանսպորտային միջոցը և հետևյալ փաստաթղթերը`
1) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը, իսկ նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ` տրանսպորտային միջոցի մաքսային փաստաթղթերը.
2) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքը (և/կամ վճարման անդորրագիրը): Նոր ներմուծված և ճանապարհային ոստիկանությունում մշտական հաշվառման ենթակա մեխանիկական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների կատարման մասին տեղեկանքը չի ներկայացվում.
3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը:
8.Տեխնիկական զննության անցկացման վճարումները կատարվում են տեխնիկական զննության կայաններում տեղակայված վճարային տերմինալների, պետական վճարումների էլեկտրոնային համակարգի, ինչպես նաև բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով։
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆԸ
9.Տեխնիկական զննությունն իրականացվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից` անկախ տրանսպորտային միջոցների հաշվառման վայրից:
10.Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունն սկսվում է տրանսպորտային միջոցը հաշվառման վկայագրի տվյալների նույնականացումից հետո։
11.Տեխնիկական զննության կայաններում կատարվում են տրանսպորտային միջոցների` սույն կարգի N 1 ցանկում նշված ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների տեխնիկական վիճակի ստուգման աշխատանքները:
12.Տեխնիկական զննության կայաններում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության ժամանակ դրանց վիճակի ստուգման համար օգտագործվող տեխնիկական արատորոշման միջոցների ցանկը և դրանց հիմնական տեխնիկական բնութագրերը ներկայացված են սույն կարգի N 2 ցանկում։
13.Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներին և մնացած պարամետրերի անհամապատասխանության դեպքում արատորոշման քարտում կատարվում է համապատասխան նշում։
14.Ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները չբավարարած և անսարք համարված տրանսպորտային միջոցի կրկնակի զննությունը տեխնիկական զննությունից հետո 20 օրվա ընթացքում իրականացվելու դեպքում տիրապետողը կամ սեփականատերը համապատասխան արատորոշման քարտը ներկայացնում է նույն տեխնիկական զննության կայան, և տեխնիկական վիճակն ստուգվում է միայն այն ցուցանիշների գծով, որոնք հիմք են հանդիսացել նախորդ զննության ժամանակ արձանագրված անհամապատասխանությունների համար:
15.Տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
V. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
16.Տեխնիկական վիճակի ստուգման արդյունքի հիման վրա էլեկտրոնային եղանակով ձևակերպվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության արատորոշման քարտը (այսուհետ` արատորոշման քարտ)՝ համաձայն ձևի:
17.Արատորոշման քարտերը տեխնիկական զննության միասնական շտեմարանում պահպանվում են 10 տարի ժամկետով։
18.Արատորոշման քարտը տպվում է նաև թղթային եղանակով` մեկ օրինակից: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հսկիչի և տրանսպորտային միջոցը տիրապետողի կամ սեփականատիրոջ կողմից ստորագրվելուց հետո հանձնվում է վերջինիս։
19.Արատորոշման քարտի գործողության ժամկետում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ փոփոխության դեպքում տվյալ արատորոշման քարտը պահպանում է գործողության ժամկետը։
VI. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
20.Տեխնիկական զննության արդյունքում տեխնիկական զննության կայանները համապատասխան ծրագրային ապահովման միջոցով կատարում են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տվյալների մուտքագրում:
21.Տրանսպորտային միջոցի արատորոշման քարտում նշված բոլոր տվյալները, կառուցվածքային ու հարմարադասման մեջ կատարված փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկությունները գրանցվում են տեխնիկական զննության կայանների միասնական շտեմարանում։
22.Տեխնիկական զննության կայանների միասնական շտեմարանից օգտվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Ց Ա Ն Կ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ
Ագրեգատների, հանգույցների, համակարգերի և աշխատանքների անվանումները
Դիրքը` ըստ արատորոշման քարտի
Արգելակային համակարգ
1.
Արգելակային ստենդի վրա փորձարկման ժամանակ տրանսպորտային միջոցի արգելակման համակարգերի ստուգում, այդ թվում` 1) բանվորական արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժերի որոշում 2) անիվների արգելակային ուժերի անհավասարաչափության գործակցի որոշում 3) կայանման արգելակային համակարգի տեսակարար արգելակման ուժի որոշում 4) բանվորական արգելակային համակարգի գործարկման ժամանակի որոշում 5) օժանդակ արգելակային համակարգի աշխատունակության ստուգում
101 102 103 104 105
2.
Արգելակային համակարգի տարրերի տեխնիկական վիճակի ստուգում
106
Ղեկային կառավարում
1.
Ղեկանիվի առավելագույն շրջադարձի անկյան և ղեկային վարման գումարային խաղի մեծության չափում
201
2.
Ղեկային կառավարման դետալների փոխադարձ տեղաշարժի և խաղի առկայության ու պարուրակային միացությունների սևեռման հուսալիության ստուգում
202
3.
Ղեկային կառավարման ուժեղարարի տեխնիկական վիճակի և աշխատունակության ստուգում
203
4.
Ղեկային կառավարման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում
204
Արտաքին լուսավորման սարքեր
1.
Ներկայացվող պահանջներին արտաքին լուսավորման սարքերի քանակի, տեսակի, դասավորության, վիճակի և գույնի համապատասխանության ու սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում այդ թվում` 1) հեռահար և մոտակա լույսի լապտերների 2) առջևի և հետևի հակամառախուղային լապտերների 3) արգելակման ազդանշանների 4) եզրաչափային լույսերի 5) շրջադարձի ցուցիչների և վթարային ազդարարիչների 6) հետընթացի լույսերի 7) գրանցման համարանիշի լուսավորման լապտերիկի 8) լուսային անդրադարձիչների 9) ավտոգնացքի նշանների 10) հեռահար և մոտակա լույսի լապտերների ու հակամառախուղային լապտերների լույսի ուժի ստուգում
301 302 303 304 305 306 307 308 309 310
Հողմապակու ապակեմաքրիչներ և ապակելվացներ
1.
Հողմապակու ապակեմաքրիչների և ողողիչների վիճակի և սահմանված ռեժիմում դրանց աշխատունակության ստուգում այդ թվում` 1) ապակեմաքրիչների 2) ապակելվացների
401 402
Ց Ա Ն Կ N 2
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԴՐԱՆՑ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
l2.NN ը/կ Սարքավորման տեսակը Տեխնիկական բնութագիրը
վերահսկվող (ստուգվող) պարամետրերը չափման սահմանը առավելագույն սխալանքը
Արգելակային համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները
1. Ստենդ` թեթև մարդատար ավտոմոբիլների, միկրոավտոբուսների և փոքրատոննաժ բեռնատար ավտոմոբիլների արգելակային համակարգի ստուգման համար արգելակման ուժերը 0-6.0 կՆ 5 %
կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը 300-700 Ն 5 %
արգելակային համակարգի գործարկման ժամանակը 0.4-2.0 վ +/-0.03 վ
տրանսպորտային միջոցի զանգվածը 600-4000 կգ 2 %
2. Ունիվերսալ ստենդ` թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլների ու ավտոբուսների արգելակային համակարգի ստուգման համար արգելակման ուժերը 0-40 ԿՆ 5 %
կառավարման օրգանի վրա գործադրվող ուժը 300-700 Ն 5 %
արգելակային համակարգի գործարկման ժամանակը 0.4-2.0 վ +/-0.03 վ
տրանսպորտային միջոցի զանգվածը 600-13000 կգ 2 %
Ղեկային վարման համակարգի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցներ
3. Սարք` ղեկային վարման գումարային խաղի չափման համար (35 կգ/Նժ) ղեկանիվի շրջադարձի անկյունը մինչև 25 աստիճան +/-1 աստ.
Հեռահար, մոտակա լույսի լապտերների ուժի ստուգում 310
Հողմապակու մաքրիչներ, լվացներ
Ապակեմաքրիչներ 401
Ապակելվացներ 402
Անիվներ և դողեր
Պահպանաշերտի նախշանկար 501
Դողերի վնասվածք 502
Դողերի տեղակայումը 503
Անվահեծեր և սկավառակներ 504
Շարժիչը և դրա համակարգերը
CO-ի և CH-ի պարունակությունը 601
Դիզել. շարժիչի ծխայնությունը 602
Սնման համակարգը 603
Արտածման համակարգը 604
Կառուցվածքի այլ տարրեր
Անիվներ և դողեր
1.
Դողերի մակնիշավորմանը և տրանսպորտային միջոցի կառուցվածքին, չափին և թույլատրելի բեռնվածքին դրանց համապատասխանության ու տեխնիկական վիճակի ստուգում այդ թվում` 1) պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրության 2) դողերի վնասվածքի առկայության 3) անիվների տեղակայման 4) անվահեծերի և սկավառակների ամրակապման ու վիճակի
501 502 503 504
Շարժիչը և դրա համակարգերը
1.
Բենզինային և գազաբալոնային շարժիչի բանած գազերում վնասակար նյութերի (ածխածնի օքսիդի` CO, ածխածնի դիօքսիդի՝ CO2 և ածխաջրածինների` CH) պարունակության ստուգում
601
2.
Դիզելային շարժիչի ծխայնության ստուգում
602
3.
Սնման համակարգի սարքերի և խողովակաշարերի հերմետիկության ստուգում
603
4.
Մեխանիկական ծակվածքների ու անկիպությունների առկայության ստուգում
604
Կառուցվածքի այլ տարրեր
1.
Տրանսպորտային միջոցի և դրա ագրեգատների մականշվածքների համապատասխանությունը հաշվառման վկայագրի տվյալներին և դրանց փոփոխման առկայությունը
701
2.
Հետին տեսանելիության հայելիների առկայության, դրանց վիճակի և ամրակապման ստուգում
Կախոցքի և կարդանային փոխանցման տարրերի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում
704
5.
Վարորդի և ուղևորների նստարանների կարգավորման մեխանիզմի տեխնիկական վիճակի և ամրակապման ստուգում
705
6.
Ավտոբուսների սրահներից վթարային ելքերի աշխատունակության, դրանց ցուցիչների և օգտագործման կարգի վերաբերյալ ցուցումների առկայության ստուգում
706
7.
Ապակիների տաքացման և փչահարման սարքերի աշխատունակության ստուգում
707
8.
Բժշկական դեղատուփի, կրակմարիչի, վթարային կանգառի նշանի առկայության ստուգում
708
9.
Անվտանգության գոտիների առկայության և աշխատունակության ստուգում
709
10.
Ձայնային ազդանշանի ձայնային ուժի ստուգում
710
11.
Արագաչափի և պտույտաչափի աշխատունակության ստուգում
711
Այլ աշխատանքներ
1.
Տրանսպորտային միջոցի կառուցվածքում փոփոխությունների առկայության և դրանց վերաբերյալ համապատասխան մարմինների թույլտվության կամ համաձայնության առկայության ստուգում
801
2.
Մասնագիտացված տրանսպորտային միջոցների մոտ բեռի ամրացման հարմարանքի, հատուկ թափքերի, ցիստեռնների և այլ սարքավորումների տեխնիկական վիճակի, աշխատունակության և հուսալիության ստուգում
տվյալները համապատասխանաբար` ըստ սույն ցանկի 8-րդ և 9-րդ կետերի համապատաս- խանաբար` ըստ սույն ցանկի 8-րդ և 9-րդ կետերի համապատաս- խանաբար` ըստ սույն ցանկի 8-րդ և 9-րդ կետերի
10. Հոսաորոնիչ` տրանսպորտային միջոցի սնման գազային համակարգի հերմետիկության ստուգման համար օդում պրոպանի (մեթանի, հեքսանի և այլնի) պարունակությունը մինչև 20 % 2 %
Տրանսպորտային միջոցի կառուցվածքի այլ տարրերի տեխնիկական արատորոշման պարտադիր միջոցները
11. Ստենդ` տրանսպորտային միջոցների ղեկային վարման շարժաբերի և կախոցքի վիճակի ստուգման համար երկու փոխուղղահայաց ուղղություններով հարթակների տեղաշարժը 100 մմ -
հարթակների տեղաշարժի առավելագույն ճիգը. ոչ պակաս` թեթև մարդատար ավտոմոբիլների համար բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների համար 11 ԿՆ 30 ԿՆ -