Ե՛վ բեռնատարը, և՛ հեծանվորդը խաչմերուկ են մուտք գործում գլխավոր ճանապարհից, ինչի մասին վկայում են «Գլխավոր ճանապարհ» նշանը (2.1) և «Գլխավոր ճանապարհի ուղղություն» ցուցանակը (8.13)։ Երբ գլխավոր ճանապարհը խաչմերուկում փոխում է ուղղությունը, դրանով երթևեկող վարորդները պետք է ղեկավարվեն հավասարազոր ճանապարհների անցման կանոններով և ճանապարհը զիջեն աջից մոտեցող տրանսպորտային միջոցներին (կետ 97 և կետ 98)։ Քանի որ հեծանվորդը մոտենում է բեռնատարի աջ կողմից, բեռնատարը պետք է զիջի ճանապարհը, ուստի հեծանվորդն ունի երթևեկության առավելություն։
Տարբերակ 1. Բեռնատարը պետք է զիջի ճանապարհը, քանի որ հեծանվորդը նույն գլխավոր ճանապարհով մոտենում է նրա աջ կողմից։